Ժամանակակից հայ գրողներ

«Հայ ժամանակակից գրողներ»  հախագծի շրջանակներում ծանոթացա և կարդացի Հրաչյա Սարուխանյանի ստեղծագոծություններին: Ինձ հատկապես դուր եկավ «ԲԱՑ ՄՆԱՑԱԾ ՇԻՐԻՄ»-ը:
Այս պատմվածքը իսկապես օրինակն է նրա, ինչը կատարվում է հիմա: Երիտասարդները մոռանում են իրենց այն հարազատներին, որոնք մեծացրել և սիրել են նրանց: Կարծում եմ՝ չի կարելի այդքան անտարբեր լինել այն մարդկանց նկատմամբ, ում համար կարևոր է մեր ուշադրութունը: Հերոսը անգամ չէր գնացել իր տատիկի հողարկավորությանը մասնակցելու, և այդ միտքը նրան հանգիստ չեր տալիս. ամենավատ զգացումը մեղքի զգացումն էր, որը զգում էր հերոսը: Նա այնքան էր հեռացել իր հարազատներից, որ անգամ չէր կարողանում գտնել շիրիմը, որի շնորհիվ նա, հնարավոր է, հանգստություն գտներ: Ինձ համար անընդունելի է այդ անտարբերությունը, որը կարող է վիրավորել հարազատ մարդկանց:

Advertisements

20-21 մարտի -Թարգմանական ուսումնական աշխատանք

Որտե՞ղից է նա

 Մենք շատ բան գիտենք արևի մասին,
Ու ինչքն կետեր՝ մոլորակներում,
Ինչու են մեխակները մայիսին ծաղկում,
և ինչպես են մարդիկ հայտնվել աշխարհում,
ինչու է ոզնին ձեռք բերել ասեղներ։
որտեղից բայեր, անուններ,
և ինչպես է երկնքում լուսինը փայլել․․․

Բայց ով գիտի, որտեղից է սուտը

և որտե՞ղից է նա։


Սուտը

Ես բանաստեղծ եմ։
Ես սիրում եմ և արևածագը և մայրամուտը։
Մարդկանց
Միայն լավն եմ ես ասում։
Աղջիկներին ես կասեմ
Չորացող ճյուղի –
Վառ տերևների բուրմունքի մասին,
Ապագայում կասեմ բանտարկյալներին՝ պատանյակ 
Համաներման մասին։
Ես կարող եմ էլի շատ բաներ պատմել
Բայց դժվար գործ է՝ ստելը։ 

Աղբյուրը

3.Նախագիծ «Տոնացույց»

Թովմասյան Դոնա, Օհանյան Գայանե, Վահանյան Լիանա, Պախուցկայա Մարիա

Վերածնունդ

Վաղ վերածնունդ

Վաղ Վերածնունդը Իտալիայի արվեստում ամենից առաջ կապված է Ֆլորենցիայի հետ, որտեղ Մեդիչին հովանավորել է հումանիստներին և ամբողջ արվեստին: Կվադրոչենտոի սկզբին ֆլորենցիական դպրոցը ապրեց ավանգարդ հումանիստական արվեստի վերածնունդ: Այստեղ 1439թ. հիմնադրվել է Պլատոնյան ակադեմիան,Լաուրենցիայի գրադարանը,որտեղ աշխատում էին գրողները, պոետները, հումանիստները, գիտնականները և Մեդիչիի նկարների հավաքածուն:

Երկրաչափությունը,մաթեմատիկան, անատոմիան գիտություններ են մարդկային մարմնի համամասնությունների մասին, որոնք նկարչի համար մեծ նշանակություն ունեն ևհենց այդ գիտությունների միջոցով սկսում են մանրազննին կերպով ուսումնասիրել մարդու կառուցումը: Արվեստում հատուկ ուշադրություն էին դարձնում ֆորմայի պլաստիկական մշակմանը: Ուշադրություն էին դարձնում նաև մարդու մարմնի համամասնություններին և անատոմիական կառուցվածքին: 15-րդ դարի իտալացի նկարիչները լուծում են նաև ուղղագիծ տարածության խնդիրը, որը հասունացել էր տրեչենտոյի արվեստում: Այս շրջանում նպատակաուղղված ուսումնասիրում էին անտիկ արվեստը, անտիկ փիլիսոփայությունը և գրականությունը:Անտիկ արվեստի ազդեցությունը զգացվում է նաև Միջնադարյան արվեստի ավանդույթներիմ մեջ, հատկապես քրիստոնեական արվեստում: Հեթանոսական և քրիստոնեական սյուժեները միաձուլվել,կերպարանափեխվել են`հաղորդելով բարդ բնավորություն Վերածննդի արվեստին: Կվադրոչենտոն կամ Վաղ Վերածնունդը դարձավ էքսպերիմենտալ փնտրտուքների ժամանակաշրջան: Եթե Պռոտոռենեսանսի ժամանակաշրջանում նկարիչը աշխատում էր , հիմնվելով իր ինտուիցիայի վրա, ապա Վաղ Վերածննդի ժամանակ  առաջին պլան դուրս եկավ ճշգրիտ գիտությունների իմացությունը: 15դարում հայտնվեցին մի ամբողջ շարք գիտական տրակտատներ արվեստի մասին:

Բարձր վերածնունդ

Բարձր Վերածնունդը վերաբերվել է իտալական պետություններում գեղարվեստական արտադրանքի 30-ամյա ժամանակաշրջանին գլխավորապես Հռոմում՝ պապական պետությունում։ Բարձր Վերածննդի հայտնի ստեղծագործություններ են Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոnյի և Ռաֆայելի գեղանկարները։ Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները, ինչպես կարծում են որոշ գիտնականներ, օրինակ, Ստեփան Ֆրեդբերգը, Բարձր Վերածննդի գեղանկարչության բարձրակետն են իրենց մասշտաբների ամբիցիոզությամբ, բովանդակային կառուցվածքի բարդությամբ, մարդկային ֆիգուրաներով, դասական մշակույթից դեկորատիվ հղումներով, որը կարող է դիտվել խորհրդանշական Բարձր Վերածննդի գեղանկարչության մեջ։ Վերջին տարիներին արվեստաբանները բնութագրում են Բարձր Վերածնունդը որպես շարժում այդ ժամանակի մեջ՝ ի տարբերություն 15-16-րդ դարերի արվեստի հանդեպ եղած փորձարարական մոտեցումների։ Շարժումը բնութագրվում է որպես պահպանողական, քանի որ արտացոլում է նոր դիրքորոշումներ։

Ուշ վերածնունդ

1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։

Miguel Ángel, por Daniele da Volterra (detalle).jpg

Միքելանջելո

Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում, Արեցոյի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։ 1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվականին նա նորից գնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Բաքոսը»։1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ 1503-05 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործություններ։1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.

Stephen Hawking – translation

stephen-hawking-pbs1474726547

Հռչակավոր Բրիտանացի ֆիզիկոս պրոֆեսոր Տտիվեն Հոկկինգը մահացել է 76 տարեկան հասակում այս տարի: Ծնվել է 1942 թվականին, նա ստացել է առաջին ֆիզիկոսի առաջին աստիճանը Օքսֆորդում և ավարտել է իր հետազոտությունը տիեզերքի մասին Քեմբրիջի համալսարանում: Բջիշկները հայտնաբերեցին նրա մոտ հազվագյուտ շարժիչային նյարդային հիվանդություն, որի պատճառով նա պարալիզացվեց, իսկ հետո իրեն ընդհամենը մի քանի տարվա կյանք տվեցին ապրելու համար: Չնայած նրա հիվանդությանը, նա սկսեց ցնցող հայտնագործություններ անել, մասնավորապես ապացուցելով Էնշտեյնի ընդհանուր հրաբերականությունը, և եւ այն, որ տիեզերքը առաջացել է մեծ պայթյունից եւ վերջանում սեւ անցքերով: Նրա հրատարակաց գիրքը A Brief History of Time-ը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով: Ֆիզիկոսն իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, սակայն հաղորդվել է, որ ռեինկլիում հրաժարվել է գիտության պետական ֆինանսավորման պակասի պատճառով: Հոկկինգը ամուսնացել է 1964 թվականին և ունեցել երեք երեխա: Նրա ընտանիքը նկարագրել է իրեն որպես բացառիկ մարդ, ում աշխատանքը և հայտնագործությունները ապրելու են շատ տարիներ:

Աղբյուր

Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրիլի 3-7)

1. Նախագիծ «Թարգմանական ստուգատես»
Մի օր վարպետը պատմում էր բառերի հիպնոսային ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից գոռաց. – Անհեթեթություն ես ասում, մի՞թե կդառնաս սուրբ նրանից, որ միշտ ասում պնդում ես. «Աստված, Աստված, Աստված», մի՞թե կդառնաս մեղավոր նրանից, որ անընդհատ կրկնես. «Մեղք, Մեղք, Մեղք»։ – Նստի՛ր տեղդ հիմար, -ընդհատեց վարպետը: Մարդը բռնկվեց զայրույթով: Նա անպարկեշտորեն բարկացավ, և բավականին ժամանակ պետք եկավ մինչև նա վերջապես հանգստացավ: Վարպետը մեղքի զգացումով ասաց.- Կներեք ինձ, ես շատ տաքացա: Անկեղծորեն ներողություն եմ խնդրում իմ անտեղի զայրույթի համար: Այդ ժամանակ սովորողը միանգամից հանգստացավ. – Սա էլ քեզ պատասխան, – ամփոփեց վարպետը, – մի բառից դու դուրս եկար ափերից, իսկ մյուսից՝ հանգստացար:


– Ծերո՛ւկ, ինձ մի վարժություն տուր:

– Լռի՛ր:

– Չհասկացա:

– Վարժությունը սա է: Լռի՛ր: Մի ասա ոչինչ օրեր շարունակ:

– Չխոսելը դժվար չէ:

– Իսկ դու փորձի՛ր: Երբ ես փորձեցի, կես ժամ անց սկսեցի նորից խոսել, իսկ հետո հիշեցի և բերանս ձեռքերով փակեցի, և այդպես ամեն անգամ: Եվ հետո լինում էին պահեր, երբ ես ուզում էի նորից խոսել, ժխտել, պատասխանել, բայց ես պետք է լռեի: Հետո ես հասկանում էի, որ երբեմն անգամ խոսել պետք չէ: Եվ իմ լռությունը անգամ հանգստություն էր բերում: Ավելի քիչ վեճեր ու կոնֆլիկտներ: Հետո ես արդեն սկսեցի սովորել: Լռությունը դժվարությունն է ու այն տալիս է իր պտուղները: Այն մեծացնում է կամքը, փորձի՛ր:

3.Նախագիծ «Տոնացույց»

Թովմասյան Դոնա, Օհանյան Գայանե, Վահանյան Լիանա, Պախուցկայա Մարիա

Էկոլոգիական խնդիր՝ աղբակույտեր

Կենցաղային աղբով գյուղական համայնքների, գետերի, անտառների և այլ կենսամիջավայրերի աղտոտվածության խնդիրը ներկայիս կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է: Գյուղական համայնքներում աղբահանության բացակայությունը, բնակչության բնապահպանական տեղեկացվածության ցածր մակարդակը բերում է շրջակա միջավայրի կենցաղային աղբով աղտոտմանը և բազմաթիվ աղբակույտերի առաջացմանը: Համաշխարհային պրակտիկայում կիրառում են կենցաղային աղբի խնդրի լուծմանը ուղղված տարաբնույթ միջոցներ, սակայն հիմնական մոտեցումը հիմնված է աղբի քանակի կրճատման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև երկրորդային օգտագործման խրախուսման մոտեցումների վրա:

Խնդրի լուծումը.

Առաջին փուլում նախատեսում ենք կրթական արշավի իրականացում, որի միջոցով համայնքը կտեղեկացվի աղբի տեսակավորման, վերամշակման և երկրորդային օգտագործման հնարավորությունների մասին: Երկրորդ փուլում կիրականացվի համայնքային տարածքների մաքրման և աղբի տեսակավորման աշխատանքներ, աղբարկղերի տեղադրում (պլատիկի, ապակու, թղթի և խառը) էկոգյուղերում և բոլոր հարակից գյուղական համայնքներում: Երրորդ փուլում նախատեսում ենք ստեղծել թղթի, պլաստիկ շշերի և պոլիէթիլենային տոպրակների երկրորդային օգտագործման խմբակներ, որտեղ դրանցից կպատրաստվեն տարբեր իրեր և կհանվեն վաճառքի: Ստացված եկամուտով հնարավոր կլինի հոգալ խմբակի կարիքները: Նախատեսում ենք ներդնել նաև կտորից և վերամշակված թղթից տոպրակների օգտագործման մշակույթը:

Աղբյուրը՝ http://ecovillage.am/waste-sorting-and-recycling

 

Երաժշտական ուղղություններ

d18fa065413678535b812f09dfbd9972zad50om

Աշխարհում կան երաշտական բազմաթիվ ուղղություններ և ոճեր: Բոլորը ունեն իրենց նախնտրած ուղղությունը, ես նախնտրում եմ ավելի էմոցիոնալ և միաժամանակ հանգիստ երաժշտություն: Իմ նախընտրած հիմնական ոճերն են՝ Փոփը, Փոփ-ռոքը և ալտերնատիվը: Իհարկե բացի այդ ոճի երաժշտությունից ես կարող եմ լսել նաև ցանկացած ուրիշը, անգամ ամենատարօրինակ և ոչ հաճելի երգերը: Ներկա պահին մենասիրածս երաժիշտներն են` Dua Lipa, Halsey, Alessia Cara, Ed Sheeran, Celvin Harrys և Sam Smith: Նրանց երգերը հանգստացնող են, հաճելի և ինձ միշտ օգնում են կենտրոնանալ: Ես նաև շատ եմ սիրում ռոք երաժշտություն, քանի որ այն շատ էմոցիոնալ է: Ռոքից հինականում լսում եմ S.O.A.D և Arctic Monkeys խմբերին: Ինչքան էլ զարմանալի լինի որոշ հասակակիցների համար, բայց ինձ նաև հաճելի է լսել նաև դասական երաժշտություն: Շատ եմ սիրում ջութակի և թավջութակի ձայնը, մի քանի անգամ փոքր տարիքում գնացել եմ դասական երաշտության համեգի: Ինձ համար առհասարակ ամենասիրելի երաշտական գործիքներն են կիթառը, դաշնամուր և թմբուկ: Հիմա շատ եմ ցանկանում սովորել դաշնամուր և հուսով եմ մի օր կսովորեմ նաև թմբուկ նվագել: