Անհանդուրժողականություն

Մարդկանց միշտ դժվար է եղել ընդունել իրենցից տարբերվողներին, երբեմն դա հասել է ծայրահեղությունների: Ինձ համար մարդու մեջ կարևոր է միայն բնավորությունը, արտաքինը փոխելը չափազանց հեշտ է դարձել: Ի ՞նչ տարբերություն ինչ գույնի է մարդու մաշկը, մազերը, հագուստը: Մեզ համար նորմալ է դարձել ուրիշի անձնական կյանք մտնելը, քննարկելը մոռանալով նրա էության մասին: Չնայած ժամանակի հետ մարդիկ դարձել են ավելի հանդուրժող ու սովորել են ընդունել իրար ինչպիսին կան: Երբեմն ուրիշների կարծիքները և վերաբերմունքը հասցնում են մարդկանց անինքնավստահության ու նմանատիպ շատ հոքեբանական խնդիրների: Եթե սովորենք մարդկանց չգնահատել արտաքինով շատ բան կարող է փոխվել մեր իրականության մեջ: